հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Անոթի չեն, որ հաց տամ, ծարավ չեն, որ ջուր տամ. Հայր Ռուբենն ու Մասյացոտնի թեմի քահանաները աղոթում են դատավորի ու հարկադիրի աշխատողի համար

Անոթի չեն, որ հաց տամ, ծարավ չեն, որ ջուր տամ. Հայր Ռուբենն ու Մասյացոտնի թեմի քահանաները աղոթում են դատավորի ու հարկադիրի աշխատողի համար

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանն ու թեմի հոգևորական դասն աղոթում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի ու հարկադիրի աշխատող Մհեր Մեժլումյանի համար։

Հայր Ռուբենն այսօր Ավետարանից հատուկ հատվածներ ընթերցեց նրանց համար. «Որևէ մեկի չարիքին չարիքով մի հատուցեք», «Եթե քաղցած է քո թշնամին՝ հաց տուր նրան, եթե ծարավ է՝ ջուր տուր նրան, եթե այդպես վարվես, կրակե կայծեր կկուտակես նրա գլխավերևում»։

«Կարծում եմ՝ իրենք անոթի չեն, որ հաց տամ, ծարավ չեն, որ ջուր տամ, բայց ես իրենց համար հնարավորինս հաճախակի աղոթում եմ, իրենց համար աղոթում են նաև Մասյացոտնի թեմի քահանաները, որոնց ընտանիքները, զավակներն ու համայնքներն անցան դժոխային տագնապների, վախերի ու հալածանքների միջով»,- նշեց Հայր Սուրբը։

  • Կիսվել: