շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրելը մեր ջենթլմենական կեցվածքն է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարաբերություն չկա. Փարամազյան (տեսանյութ)

Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրելը մեր ջենթլմենական կեցվածքն է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարաբերություն չկա. Փարամազյան (տեսանյութ)

Քաջարանը 64 տարեկան է: Այս առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ քաղաքապետ Մանվել Փարամազյանը զրուցեց լրագրողների հետ՝ անդրադառնալով բազմաթիվ հարցերի՝ սկսած համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից, ավարտած իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերություններով:

Այսպես՝ Փարամազղյանը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերը բազմաթիվ են, առաջիկա 15-20 օրում ևս հինգ խաղահրապարակ կբացվի, բացի այդ՝ համայնքում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Շատ նախագծեր, ըստ նրա, արդեն իսկ կյանքի են կոչվել, որոշներն էլ դեռ ընթացքի մեջ են:

Գնահատելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակի շանսերը՝ Փարամազյանն ասաց. ՛՛Ժամանակից առաջ չընկնենք, ես չեմ կարծում, որ մեր քաջարանցիները մի պահ հետհայացք չեն գցի, նայեն մնացած թեկնածուների անցած ուղին... Ժողովուրդը շատ լավ գիտակցում է, կարծում եմ՝ ժողովուրդն ամսի 25-ին իր ճիշտ գնահատականը կտա, առաջ Աստված՛՛:

Հարցին, թե ինչ հարաբերություններ ունի կառավարության ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով այն, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին վերջին հանդիպման ժամանակ դիմավորել էր ծաղիկներով՝ Մանվել Փարամազյանը պատասխանեց. ՛՛Ինչ վերաբերում է ծաղիկներին, ես կարծում եմ, որ ցանկաված տղամարդ ոչ մի կնոջ նկատմամբ որևէ մի հարց պետք է չունենա, երկրորդն էլ՝ դա մեր ջենթլմենակա կեցվածքն է ցույց տալիս՝ որպես սյունեցի: Այո՛, մենք կանաց հարգել գիտենք, իսկ ինչ վերաբերում է մնացածներին, միանշանակ կարող եմ նշել, որ, այո՛, մենք մարզպետի հետ երկար ժամանակ է, որ ընկերություն ենք անում, և դա թույլ է տալիս էլ ավելի շատ ծրագրեր իրագործել մեր համայնքում:

Պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ի՛նչ հարաբերություններ ունի՝ նա նշեց. ՛՛Ոչ մի՛՛:

Իսկ խոսելով այն մասին, թե կալանավորումից, ազատ արձակումից հետո իշխանության ներկայացուցիչների հետ որևէ տեսակի հարաբերություն կա, թե ոչ՝ Մանվել Փարամազյանը պատասխանեց. ՛՛Երբևիցե...՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: