երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Անկլավների» քննարկումը բրիֆինգի ձեւաչափով կարող է օգտագործվել հակառակորդի կողմից. Գրիգոր Մինասյան

«Անկլավների» քննարկումը բրիֆինգի ձեւաչափով կարող է օգտագործվել հակառակորդի կողմից. Գրիգոր Մինասյան

Կարծում եմ՝ ճիշտ չէ այսպիսի ֆորմատով նման հարցերին անդրադառնալը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով 8 հայկական բնակավայրերի վերաբերյալ Ադրբեջանի հավակնություններին, որոնք Բաքուն անվանում է «անկլավներ»։

Նախարարն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ հակառակորդը կարող է օգտվել դրանից։

«Սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման հարցերով հանձնաժողովում լուրջ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում»,- վստահեցրեց նա։

  • Կիսվել: