չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Անի Սամսոնյանը դադարեցնում է ԼՀԿ-ին անդամակցությունը

Անի Սամսոնյանը դադարեցնում է ԼՀԿ-ին անդամակցությունը

ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ դադարեցնում է կուսակցությանն իր անդամակցությունը։

««Լուսավոր Հայաստան» Կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է: Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար: Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու: Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»,- գրել է նա:

  • Կիսվել: