երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել. Գալստյանը` կոչումների մասին

Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել. Գալստյանը` կոչումների մասին

Պատմությունը կարձանագրի, թե ժողվորդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ ունեցող մարդիկ ինչ հետագիծ են թողնելու ու ինչ հետագիծ է թողնելու քաղաքական մեծամասնությունը։ ՀՀ Ազգային ժողովի այս տարվա առաջին նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած աղմկահարույց ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
 
«Նախագծում նշված է, որ այս կոչումները խաթարում են կադրային քաղաքականությունը, հանրային համերաշխությունը։ Անկեղծ ասած` կարդում եմ այս տողերն ու մտածում` արդյոք հանրապետության 18 ժողովրդական ու,ասենք, 1000 վաստակավորի կոչում ունեցողները պիտի խաթարեն ՀՀ ներքին համերաշխությունը։ Ուղղակի անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ»,– ընդգծեց նա։
«Օ՜ֆ, աման»,– արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Ավելի վա հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։
 
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն իր ելույթում ասել էր, որ ՀՀ–ում գործում է 17 պատվավոր կոչում, իսկ վերջին հինգ տարում 1 181 մարդու է շնորհվել ժողովդրական կամ վաստակավոր արտիստի կոչում։ Արդեն իսկ կոչում ստացած անձինք պահպանելու իրենց կոչումներն ու արտոնությունները, ստանալու են պետության կողմից տրվող գումաները, օրինակ` ժողովրդական արտիստի դեպքում` ամսական 40 հազար դրամ։

  • Կիսվել: