ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհանգստացնող է կայունության խափանումը մեզ հարևան տարածաշրջանում․ ԱԳՆ ղեկավար

Անհանգստացնող է կայունության խափանումը մեզ հարևան տարածաշրջանում․ ԱԳՆ ղեկավար

Մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը մեզ հարևան տարածաշրջանում:։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
 
Անդրադառնալով տարվա սկզբից Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև տեղի ունեցող զարգացումներին, նախարարը նշեց․
 
«Այդ առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ... Մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ, և դա ազդեցություն է թողնում նաև տարածաշրջանային անվտանգության և մեր երկրի անվտանգության վրա: Իրապես հույս ունենք, որ միայն խաղաղ և բանակցային ճանապարհներով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել զարգացումներից, որոնք տանում են էսկալացիայի»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: