հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա, ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով․ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա, ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով․ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է։ Այս մասին դատարանից դուրս գալիս լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ես ամսի հինգի իմ ելույթում ներկայացել եմ մեր երկրի վիճակը՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական: Նորից եմ ասում՝ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա, ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով», - ասաց նա։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվել է:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, և հիմա դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ըստ Սարգսյանի՝ միջդատական վարույթների հետ կապված գործերի մակագրության կարգը խախտում է արդար դատաքննության իրավունքը, այն չի ապահովում պատահականության սկզբունքը, քանի որ դատարանի նախագահն է որոշում՝ ով քննի այդ գործը: Բացի այդ, ըստ Սարգսյանի, պաշտպանական կողմը ողջամիտ ժամկետ է խնդրել, որ կարողանա լիարժեք պաշտպանվել:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանքն առաջադրվել է ընտրակաշառքներ բաժանելու համար կզմակերպված խումբ ղեկավարելու համար։ Հունիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովը համաձայնություն տվեց զրկել նրան անձեռնմխելիությունից, հարուցել քրեական հետապնդում և կիրառել կալանք՝ որպես խափանման միջոց։

 

 

  • Կիսվել: