հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով

Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով

Կառավարության նիստում ընդունվեց որոշում, որով Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:

«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Անահիտ Սաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միջազգային վիճակագրական համագործակցության բնագավառ)»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: