շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Արտեմ Փաթափությանին

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Արտեմ Փաթափությանին

Առավոտյան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:

Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ զրուցեցել են առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին:

Փաթափությանը հետաքրքրվեց պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, կատարեց ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:

Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիվանդության դեմ պայքարի մեր ծրագրերին` նշելով, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ, և նա այսօր իրեն առավել մոտ է զգում հայ հողին, մշակույթին ու հայրենիքին:

  • Կիսվել: