երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն զգուշացնում և զգուշացնելու է չխստացնել հռետարաբանությունը. Պետդեպ

ԱՄՆ-ն զգուշացնում և զգուշացնելու է չխստացնել հռետարաբանությունը. Պետդեպ

ԱՄՆ-ն զգուշացնում և զգուշացնելու է չխստացնել հռետարաբանությունը և նախկինի պես հանդես է գալիս արդար ու արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու օգտին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հաղորդագրությունները։
 
Հարց ուղղելով՝ լրագրողը նշել է, որ ադրբեջանական կողմն առաջ է մղում հայկական կողմի՝ սահմանին իրավիճակը սրելու փորձի վարկածը` հայտարարելով զորքերի տեղաշարժերի մասին, մինչդեռ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի հաստատել այս տվյալները՝ տեղեկացնելով, որ իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է:
Միլլերը նշել է, որ Վաշինգտոնում ծանոթացել են ադրբեջանական կողմի հայտարարությանը ։
 
«Կցանկանայի նշել, որ երեկ ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է եղել՝ առանց զորքերի կամ հրետանու որևէ արտառոց տեղաշարժի՝ չնայած այդ հայտարարություններին։ Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել զերծ մնալ հռետորաբանության սրացումից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», - հայտարարել Է ամերիկացի դիվանագետը ։
ԱՄՆ-ի կարծիքով ՝ կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
 
 

  • Կիսվել: