չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային․ Ռիչարդ Վերմա

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային․ Ռիչարդ Վերմա

ԱՄՆ պետքարտուղարությունը վերջին երկու տարիներին փորձում է աշխատել, որպեսզի վիզաների սպասելաժամանակը նվազեցնի: Անցած տարի մենք 67 տոկոսով ավելի շատ ոչ ներգաղթային վիզա ենք թողարկել Հայաստանում: Այս մասին, այսօր Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման:

«Մենք նաեւ խոսում ենք բիզնեսի առաջնորդների մասին, որոնք առեւտրային կապեր են ստեղծում ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարություններում մեր աշխատանքը վերագրել եւ գաղափարներ մշակելն է, որը թույլ է տալիս զարկ տալ առեւտրին եւ իրական հնարավորություններ ապահովել հայերի, ամերիկացիների համար: Մեր առեւտրային հարաբերությունները 2020-2023 թվականներին եռապատիկ աճել են՝ 96 մլն-ից հասնելով 330 մլն դոլար:

Մենք կուսակնասիրենք, թե ինչպես կարող ենք խորացնել գործընկերությնը ամերիկյան եւ հայկական մասնավոր հատվածների միջեւ:

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի խաղաղ, ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի: Մենք ներդրում ենք կատարում այդ ուղղությամբ եւ մեր աջակցությամբ ծրագրերը վերջին մի քանի տարիներին գրեթե կրկնապատկվել է: Հայ-ամերիկյան հարաբերություններում միայն մեկ ճանապարհ կա, դա առաջընթացի ճանապարհն է: Եկեք շարժվենք այդ ուղղությամբ»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: