ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար

ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ Հայաստանում փնտրում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի։ Ինչպես հասկացվում է փաստաթղթից, որին ծանոթացել է RT-ն, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում ամերիկյան դեսպանատանը։

Այս աշխատանքը, ի թիվս այլ բաների, ներառում է աջակցություն իրավապահ և քրեական արդարադատության մարմինների արդիականացմանը, պայքար միջազգային կազմակերպված հանցավորության դեմ և իրավունքի գերակայության սկզբունքի պահպանում:

Ուստի ավագ խորհրդականի պարտականություններում, ինչպես հետևում է թափուր պաշտոնի նկարագրությունից, կընդգրկվի Հայաստանի պահանջմունքների ուսումնասիրությունն այն հարցերում, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն և իրավապահ գործունեությանը:

 

«Խորհրդականը սերտորեն կհամագործակցի և կառուցողական հարաբերություններ կհաստատի Հայաստանի արդարադատության նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,-ասված է փաստաթղթում:

Բացի այդ, մասնագետը պետք է այցելի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովներ և սեմինարներ, համակարգի իր աշխատանքն ամերիկյան կողմի հետ և հաշվետու լինի նրան, ուսուցանի Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներին:

 

Փաստաթղթի համաձայն՝ ավագ խորհրդականը կարող է ստանալ տարեկան 91,5 հազար դոլարից մինչև 134,3 հազար դոլար։ Նրա հետ պատրաստվում են պայմանագիր կնքել մեկ տարով՝ գործողության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ:

  • Կիսվել: