չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու. Սարգսյան

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու. Սարգսյան

Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու: ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի պրակտիկայում կա այսպես կոչված «վետոյի» կիրառումը (Senate Hold): Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել և «բլոկ» անել ցանկացած իրավական ակտ, կամ բանաձև՝ կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ և քվեարկությունը:

Մեր լոբբիստներին այս գործընթացը լավ ծանոթ է: Մենք այն երկու անգամ կիրառել ենք Հայաստանում և Ադրբեջանում դեսպանի թեկնածուներ Մեթյու Բրայզայի և Ջոն Հոգլանդի դեմ (Սենատոր Մենենդեզի ձեռամբ):

Իրավական գործընթացների մեջ չեմ խորանում, բայց այստեղ մեզ համար կրիտիկական նշանակություն ունի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄքՔոննելի աջակցությունը:

Այս պահին ունենք 16 սենատորի սկզբնական աջակցություն և մեկ սենատոր, ով ի զարմանս ինձ և իր թուրք ընկերների, միացել է աջակիցներին (Cory Booker)»,- գրել է Սուրեն Սարգսյանը:

  • Կիսվել: