շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս  գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը

ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս  գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս  գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Ա.  Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: