երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին Հայաստանում է

ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին Հայաստանում է

ՀՀ-ում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։  Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է ընդունել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։

Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: