չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ ընտրողներին կոչ է անում հորդորել կոնգրեսականներին՝ աջակցել Բաքվին օգնությունը դադարեցնելու բանաձևին

Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ ընտրողներին կոչ է անում հորդորել կոնգրեսականներին՝ աջակցել Բաքվին օգնությունը դադարեցնելու բանաձևին

Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ ընտրողներին կոչ է անում հորդորել իրենց կոնգրեսականին, որ նա աջակցի բանաձևին, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառի հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, ինչպես նաև կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի, հայտնում են Ամերիկայի հայական համագումարից։

«Մեզնից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել: Դա տևում է ընդամենը մոտ մեկ րոպե: Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող եք, խնդրում ենք սեղմել ստորև ներկայացվող կոչ հաղորդագրությանը՝ Ձեր ԱՄՆ կոնգրեսականի հետ կապ հաստատելու հղումը բացելու համար և ապահովե՛ք, որ Ձեր մտահոգությունները բարձրաձայնված լինեն:

Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող չեք, բայց ունեք ընկերներ կամ բարեկամներ, ովքեր հանդիսանում են գրանցված ընտրողներ, խնդրում ենք, կիսվե՛ք նրանց հետ այս կոչ հաղորդագրությամբ և խրախուսե՛ք նրանց, որպեսզի րենց ձայները լսելի դառնան»,-նշված է հայտարարության մեջ:

 

 

  • Կիսվել: