Ամենայն Հայոց Կաթողիկոսի կուսակրոնության երդման խախտման վերաբերյալ հարցերը հիմք են նրան կարգալույծ անելու համար. Ավանեսյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կուսակրոնության երդման խախտման վերաբերյալ հարցերը հիմք են նրան կարգալույծ անելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Որո՞նք էին Տեր Արամին կարգալույծ անելու հիմքերը։ Տեր Արամը հստակ ներկայացրել է իր տեսակետները, բայց դրանք չեն լսվել։ Նրան կարգալույծ անելու հիմքեր չեն կարող լինել»։
Նրա խոսքով՝ Տեր Արամը մեծ հարգանք է վայելում տեղի հավատացյալների մեջ։
Ավանեսյանն ասաց, որ կիրակի Հովհաննավանքում կմասնակցի պատարագին, քանի որ «անարդարություն չպետք է թույլ տրվի»։ Նա նաև վստահեցրեց, որ եկեղեցու և իշխանությունների միջև բախում չկա։
Ավանեսյանի խոսքով՝ ինքը մկրտված է։ «Որտեղի՞ց են լրատվամիջոցները վերցնում այս տեղեկությունը, որ ես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ չեմ։ Ես մկրտված եմ։ Այն փաստը, որ ամուսինս ավետարանչական է, դրա հետ կապ չունի։ Դա ինձ չի անհանգստացնում. մենք ապրում ենք սիրով և ներդաշնակությամբ»,-նշեց նա:


