երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ամեն օր վեց գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին․ ԵՄ առաքելություն

Ամեն օր վեց գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին․ ԵՄ առաքելություն

«Ամեն օր վեց գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում ու շփման գծում», - հաղորդում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։

Առաքելությունն X-ի իր էջում նշում է, որ պարեկային այցերը նպատակ ունեն տեղում գնահատելու անվտանգության զարգացումները, իսկ այցերից ստացված հաշվետվությունները փոխանցվում են Եվրամիությանը՝ նորմալացման գործընթացին աջակցելու համար։

 

  • Կիսվել: