ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց. Ծառուկյանի փաստաբանն աղաղակող փաստեր կներկայացնի

Ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց. Ծառուկյանի փաստաբանն աղաղակող փաստեր կներկայացնի

Երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստից հետո կառավարության կազմի փոփոխության վերաբերյալ հայտարարություն արեց, ժամ առ ժամ, օր առ օր այս թեման զարգացվել է եւ ակնհայտորեն՝ ինչ-որ քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե այսօր ավարտենք, ես այնպիսի աղաղակող փաստեր կներկայացնեմ, որ այդ փաստերը որ ասում եմ՝ այնպես չէ, որ վերլուծություն է լինելու։

Այսինքն՝ առարկայական այնպիսի համադրություն կկատարեմ, որ կտեսնեք՝ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց։ Այսինքն՝ քաղխորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդի հայտարարության վերաբերյալ ժամ առ ժամ, օր առ օր այս թեման զարգացվել է եւ ակնհայտորեն բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, պետական մարմինների մասնակցությամբ։ Ապացույցները, որոնք իրենք են ասում, դեռեւս փետրվարից է առկա։

Սա որեւէ մեկն օբյեկտիվորեն չի գնահատել որպես հանցագործության համար բավարար ապացույց, որովհետեւ այդպիսին չի հանդիսանում, բայց հանկարծ չորս ամիս հետո նույն ապացույցը պարզվեց, որ հանդիսանում է։ Երբ փետրվարին փաստաթուղթը հայտաբերվում է, դրանից հարց է տրվում կոնկրետ անձին այդ վերլուծության վերաբերյալ»։

  • Կիսվել: