երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան

Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ ստորագրվի։ Այս մասին նոյեմբերի 11-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակ կա. օրինակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որը ցիկլային կերպով կարտացոլի ընդհանուր վերաբերմունքը, եթե այդ տարբերակը ընդունելի է ադրբեջանական կողմի համար, ապա մենք կգնանք այս ճանապարհով։ Ուզում եմ ընդգծել, որ մինչ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը պետք է իրականացվի սահմանազատում եւ սահմանագծում։ Որովհետեւ, առանց սահմանազատման եւ սահմանագծման, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, իսկ Ադրբեջանը կշարունակի տարածքային պահանջներ ներկայացնել»:

Վարչապետը հավելել է, որ աշինգտոնում կայացած հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է խաղաղ պայմանագրի իր տարբերակները. «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը դրանք կդիտարկի կառուցողական ճանապարհով»։

  • Կիսվել: