չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղ են գտնվում նախկին ԽՍՀՄ սահմանները, հետևաբար՝ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից. Փաշինյան

Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղ են գտնվում նախկին ԽՍՀՄ սահմանները, հետևաբար՝ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից. Փաշինյան

Բոլոր միջազգային հանդիպումներում Հայաստանը հստակեցնում է, որ տարածքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, եւ զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ 2021 թվականի մայիսից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում են, եւ նրանց դուրսբերման վերաբերյալ պահանջ չի եղել:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրիշ բան, թե ինչպես պետք է ձեւակերպվեն այդ մոտեցումները, քանի որ հայտարարությունները միակողմանի չեն, առնվազն երկու կողմ է աշխատում տեքստերի վրա, եւ այստեղ պետք է մանեւրելիություն ցուցաբերել։

Ձեր հարցին կա պատասխան, քանի որ եթե հիմք ընդունենք 1991 թվականին ամրագրված սահմանը, դրանով իսկ հստակեցնում ենք, որ Ադրբեջանը օկուպացրել է հայկական տարածքի մի մասը։ Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղ են գտնվում նախկին ԽՍՀՄ սահմանները, հետեւաբար Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից։ Ավելին, դրա հիման վրա պետք է իրականացվի սահմանների սահմանազատում եւ սահմանագծում»:

  • Կիսվել: