երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալիևը Շառլ Միշելի հետ քննարկել են նոյեմբերին նախատեսված նոր հանդիպման օրակարգը

Ալիևը Շառլ Միշելի հետ քննարկել են նոյեմբերին նախատեսված նոր հանդիպման օրակարգը

Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումների «բրյուսելյան ձևաչափին», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով Իլհամ Ալիևի մամուլի ծառայությանը։

«Կողմերն ընդգծել են Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների կարևորությունը՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը խթանելու համար։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը՝ խաղաղության օրակարգի ձևավորման հարցում միջնորդության համար։

Քննարկվել է Հարավային Կովկասի հարցով նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը», - նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: