երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ալիևը կոպտորեն խախտել է ուժի կիրառումից զերծ մնալու մասին համաձայնագիրը և մեղադրում է Հայաստանին․ Փաշինյան

Ալիևը կոպտորեն խախտել է ուժի կիրառումից զերծ մնալու մասին համաձայնագիրը և մեղադրում է Հայաստանին․ Փաշինյան

Իր վերջին ելույթում Նախագահ Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու մասին համաձայնագիրը, որը նախատեսված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որքան էլ տարօրինակ է, Նա մեղադրում է Հայաստանին փոխադարձ համաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,- ասված է գրառման մեջ։ 

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր՝  միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ն ուղղված հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին ու Հայաստանի կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը:

  • Կիսվել: