կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը Երևանն ու Սյունիքն անվանել է «ադրբեջանական տարածքներ, որոնք խորհրդային իշխանությունները նվիրել են հայերին»

Ալիևը Երևանն ու Սյունիքն անվանել է «ադրբեջանական տարածքներ, որոնք խորհրդային իշխանությունները նվիրել են հայերին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է իր երկրի մտավորականների հետ: Հանդիպման ընթացքում նա կրկին խոսել է Երևանի ու Սյունիքի մասին՝ ներկայացնելով այդ տարածքները որպես ՛՛ադրբեջանական՛՛, որոնք ժամանակին խորհրդային իշխանությունները ՛՛նվիրել են հայերին՛՛:

Նրա խոսքով՝ թե նախկինում, թե այսօր կան մարդիկ, որոնք փորձում են տարբեր պատճառներով արդարացնել ՛՛Երևանը հայերին նվիրելը՛՛:

՛՛Բայց ես կարծում եմ, որ ոչ մի բացատրություն ընդունելի չէ, որովհետև հայերը չբավարարվեցին դրանով՛՛,-նշել է Ալիևը: 

Ադրբեջանի նախագահը հավելել է, թե ՛՛նրանք, ովքեր կարծում էին, որ հայերը դրանով բավարարվելու են, մեծապես սխալվել են՛՛։

Հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունը՝ Ալիևը հավելել է. ՛՛Պատմության հետագա ընթացքը կրկին ցույց տվեց դա։ 1920 թվականին սովետական իշխանության որոշմամբ և հայ ազգայնականների պնդմամբ Ադրբեջանից անջատեցին և Հայաստանին միացրեցին նաև մեր մյուս պատմական տարածքը՝ Զանգեզուրը։

Դա հերթական հանցագործությունն էր Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ։ Այդ որոշման նպատակը նույնպես շատ պարզ էր։ Առաջին հերթին՝ հայ ազգայնականները կարևոր դիրքեր էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում։ Մյուս կողմից, դա աշխարհագրական առումով Ադրբեջանը Նախիջևանից և Թուրքիայից կտրելուն ուղղված քայլ էր՛՛:

 

  • Կիսվել: