ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

Ալիևը դարձյալ սպառնացել է Հայաստանին

Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Այս մասին այսօր Լաչինում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա ընդգծել է, որ իրենց ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել:

՛՛Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի՛ ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,-ասել է Ալիևը և Հայաստանին զգուշացրել սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»:

 

 

  • Կիսվել: