կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը դարձյալ բողոքել է Հայաստանից

Ալիևը դարձյալ բողոքել է Հայաստանից

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ժելյազկովին:

Վերջինիս հետ զրույցում Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է ՛՛իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՛՛ (չակերտները-խմբ.): Նա նշել է, որ դրանից հետո մի շարք եվրոպական ինստիտուտներ Ադրբեջանի դեմ ՛՛լայնածավալ արշավ են սկսել՛՛, որը ՛՛կողմնակալ բնույթ՛՛ է կրում:

Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՛՛կանխակալ և կեղտոտ՛՛ քարոզարշավ է ընթանում Ադրբեջանի դեմ՝ Ալիեւը նշել է, որ նման մոտեցումն անհանդուրժելի է իրենց պատվիրակության համար: 

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նույնիսկ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանը ՛՛դրական վերաբերմունք չցուցաբերեց՛՛ (չակերտները-խմբ.) Ադրբեջանի ՛՛խաղաղության առաջմղման նախաձեռնությունների՛՛ նկատմամբ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: