չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ալիևը չի կարող ներկա գտնվել Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթին

Ալիևը չի կարող ներկա գտնվել Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում չի կարողանա ներկա գտնվել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, երկիրը կներկայացնի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Պատճառը՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինային ռեժիմն է։

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հունիսի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու կորոնավիրուսային իրավիճակը:

Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման հետևանքով ինքը չի կարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին և ափսոսանք է հայտնել այդ առնչությամբ: 

  • Կիսվել: