հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ալիևը ապտակել է միջազգային հանրության երեսին. ՀՀ կառավարության աշխատակազմի նախագահի տեղակալ

Ալիևը ապտակել է միջազգային հանրության երեսին. ՀՀ կառավարության աշխատակազմի նախագահի տեղակալ

Շուշիում Ալիևի ելույթը միջազգային հանրության համար լավագույն փաստարկն է, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման միջոցով Հայաստանին ստիպել գնալ զիջումների՝ այդ թվում օկուպացնելով ՀՀ սուվերեն տարածքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

՛՛Շուշիում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը՝

1) Խոստովանել է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքը, որպեսզի այդ կերպ ստիպեն Հայաստանին գնալ զիջումների։

«Հիմա հայերը տեսնում են ինչ է օկուպացիան և կորուստները։ Սա արվում է նաև, որպեսզի Հայաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները։ Պարտված երկիրը չի կարող իրեն այսպես պահել. Ուստի մեր բոլոր քայլերն արդարացված են։»․ Ալիև։

2) Սպառնացել է տարածաշրջանում խաղաղության կոչ անող հարևաններին։

«Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում. Եթե ​​պետք լինի, էլի ցույց կտանք, մեր ուզածին կհասնենք, սա բոլորը գիտեն, սա էլ պետք է իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի մեր սահմաններում»․ Ալիև

3) Հայ-ադրբեջանական հարաբերությունները վեր է ածել կրոնական կոնֆլիկտի՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին զերծ մնալ Հայաստանի հետ հարաբերություններից։

«Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլեւ ողջ մահմեդական աշխարհի դեմ։ Մահմեդական առաջնորդները չեն կարող ընդունել նրանց»․ Ալիև

4) Կեղծ մեղադրանք է առաջադրել Հայաստանին, իբրև թե նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել է միջանցք տրամադրել Ադրբեջանին։

«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, իր վրա պարտավորություն է վերցրել»․ Ալիև

5) Սպառնացել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին նոր էսկալացիայով։

«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են առանցքային ռազմավարական բարձունքներում, Փաստն այն է, որ հայկական բանակի դիրքերի մեծ մասը տեսանելի է իմ նշած բարձունքներից, և եթե այնտեղ ուժերի կենտրոնացում իրականացվի, մենք դա կտեսնենք և անհապաղ միջոցներ կձեռնարկենք․ Ալիև՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: