շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևն ու Էրդողանը հիասթափված են, ամբողջ ժամանակ հայտարարություն են տարածում, բոլորը վախենում են, թե ինչ է լինելու. Խաչատուրով

Ալիևն ու Էրդողանը հիասթափված են, ամբողջ ժամանակ հայտարարություն են տարածում, բոլորը վախենում են, թե ինչ է լինելու. Խաչատուրով

Մեզ հետ է ամբողջ բանակը, մեր ամբողջ հայկական բանակը: Հայտարարություններն արել են բոլոր հրամանատարները, չի կարող գնդի հրամանատարը միանալ մի հայտարարության, որի հետ համաձայն չէ իր կազմը: Եթե նա միացել է, ապա նշանակում է, որ նա խոսել է գումարտակի հրամանատարի և մյուս ստորաբաժանումների հետ, իսկ նրանք իրենց հերթին ավելի ներքևի օղակների հետ: Եվ այս ամենից հետո եղավ այն, ինչ եղավ: Հենց այնպես, ոչինչ չի լինում: Մեզ հետ է ամբողջ բանակը, մեր ամբողջ հայկական բանակը: Այս մասին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

՛՛Սա ամեն ինչ է, այլևս հետ գնալու տեղ չկա, մենք անպայման այս ամենն իր վերջին պիտի հասցնենք: Տեսնում ենք, որ Ալիևն ու Էրդողանը հիասթափված են, ամբողջ ժամանակ հայտարարություն են տարածում, բոլորը վախենում են, թե ինչ է լինելու՛՛,-հավելել է նա:

 

  • Կիսվել: