չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը. Մակրոն

Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է , որ Ալիևի հետ կքննարկիհայ գերիների հարցը. 

«Վաղը նախատեսում եմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ հետ՝ այս հարցի շուրջ: Անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք միջնորդի դեր խաղալ և օգնել», - ասել է Մակրոնը` պատասխանելով հարցին. թե Հայաստանի հասարակությունը պահանջում է, որ դուք և միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ո՞րն է ձեր արձագանքը։

Ֆրանսիայի նախագահը կարևորել է միջազգային իրավունքի պահպանումը և հավելել, որ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման համար:

 

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահը ՀՀ է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար և պետական այցով։

  • Կիսվել: