երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևի հետ հանդիպումից հետո որոշակի հնարավորություններ տեսա, որոնք պիտի փորձենք օգտագործել. Փաշինյան

Ալիևի հետ հանդիպումից հետո որոշակի հնարավորություններ տեսա, որոնք պիտի փորձենք օգտագործել. Փաշինյան

Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է նույնը: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա այսպիսի դիրքորոշումներ, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումներն այսբերգի երևացող կողմն են։ Բայց կան խնդիրներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Անկեղծ ասած, մանրամասների քննարկման մեջ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ»:

Փաշինյանի խոսքով՝ այս մասով Ադրբեջանի նախագահի հետ  պայմանավորվածություն չկա:

«Պարզապես այդ հանդիպումից հետո նաև ես որոշակի հնարավորություններ տեսա, և այդ հնարավորությունները մենք պետք է փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում այն կարմիր գծերը, որոնց մասին ևս արդեն ասել եմ»,-ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: