չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել իր և ԱՀ պատվիրակության հանդիպումից

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել իր և ԱՀ պատվիրակության հանդիպումից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ հայտնեց Արցախից ժամանած պատվիրակության հետ հանդիպումից: Նա կարծիք հայտնեց, որ Արցախի պատվիրակությունը բավարարված էր հանդիպման արդյունքից:

ԱԺ նախագահը, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ շփումները առաջին անգամ չեն: Ճիշտ է, գործընկերներ կան, որոնց հետ նման ձևաչափով առաջին անգամ է շփումը, բայց շփումները մշտապես կան: Քննարկեցինք Մոսկվա կատարված իմ այցը, ներկայացրեցի հանդիպումները, քննարկումները: Պատասխանեցի հարցերին, որոնք հետաքրքրում էին, ինչպես նաև լսեցի մեր գործընկերներին և կարող եմ ասել, որ զուտ ձևաչափի առումով ինչ-որ նոր բան է, բայց որպես այդպիսին այդ շփումները գրեթե ամեն շաբաթ կան՛՛:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է Հայաստանում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

 

  • Կիսվել: