հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ Երևանում հարձակման է ենթարկվել, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին», -գրել է նա։

Իր հերթին «Ադեկվադ» շարժման անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»։

Այլ մանրամասներ կատարվածի մասին հայտնի չէ։ Ոստիկանությունից InfoPort.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից այազանգ է ստացվել, ոստիկանությունը համապատասխան գործողություններ է իրականացնում:

  • Կիսվել: