երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի խնդրին առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի խնդրին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը:

  • Կիսվել: