հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

 

  • Կիսվել: