երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ալեն Սիմոնյանի որոշմամբ կարգապահական տույժ է կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի նկատմամբ

Ալեն Սիմոնյանի որոշմամբ կարգապահական տույժ է կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի նկատմամբ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կարգապահական տույժ (նկատողություն) է կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մամուլի ասուլիսի ժամանակ թարգմանության ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջացան։ Ենթադրաբար կարգապահական տույժը կիրառվել է այս դեպքերի առնչությամբ։

  • Կիսվել: