հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

Սեպտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց:

Խորհրդի որոշմամբ՝ հետաձգվել են «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի 010-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» որոշումների նախագծերի քննարկումները: Նախագծերի մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: