երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջիին եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երեւանում: Եվրոպացի պաշտոնյաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին վեհաժողովի 12-րդ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

  • Կիսվել: