շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի հայցադիմումը մերժվել է

Ալեն Սիմոնյանի հայցադիմումը մերժվել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայցադումը մերժվել է։

Նա, մասնավորապես, նշել է․

"Բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։ Թև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։

Միաժամանակ, սա նշանակում է, որ սույն հոդվածում տեղ գտած տեղեկությունները մնում են չհերքված, իսկ կանխավարկածի մակարդակում՝ իրականությանը համապատասխանող։

Հ․գ․Դատավոր Հ․ Զարգարյանը հերթական անգամ փայլեց իր արհեստավարժությամբ, ինչ համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իրավաբաններին խորհուրդ կտամ կարդալ վճիռը․ այն ունի պատճառաբանվածության գերբարձր նշաձող":

 

Возможно, это изображение (текст)

  • Կիսվել: