կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լեհաստանի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լեհաստանի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:
 
Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:

  • Կիսվել: