երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԻՆ-ում անցկացվել է աղետների ռիսկի նվազեցման հարցով նիստ

ԱԻՆ-ում անցկացվել է աղետների ռիսկի նվազեցման հարցով նիստ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 5-րդ նիստը: Մասնակցել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), գործակալության փորձագիտական խմբի (ՃՓԽ) և նախարարության ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվել է ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի գլխավորությամբ:

Ամփոփվել են համատեղ անցկացված միջոցառումների արդյունքները, նաև քննարկվել նախապատրաստվող աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ լրագրողների հետ համագործակցության գործողությունների պլանը, որը մշակվելու է մինչև 2022թ․ հոկտեմբերի վերջ՝ հաշվի առնելով ծրագրի գործողությունները և օգտագործելով լրատվամիջոցների ու լրագրողների հետ կապը:

Կողմերը ստորագրել են հանդիպման արձանագրություն՝ մինչ այս կատարված աշխատանքների և հետագա համագործակցության վերաբերյալ:

  • Կիսվել: