Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները փակել են ճանապարհը. Դեմ են բարձրահարկ շենքի կառուցմանը (ուղիղ)
Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները այսօր՝ օգոստոսի 24-ին, փակել են ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայրում են ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։

"Բնակիչները ձայնը պետք է լինի լսելի:
10 օրվա ընթացքում ոչ մի նամակի, ոչ մի հարցման պատասխան չեղավ:
Քաղաքը, թաղը միայն էլիտար շենքերը չեն: Երեխաները պետք է ունեն խաղալու տարածք, քաղաքացիները՝ զբոսնելու:
Քաղաքացիները իրենց բակում պետք է լինեն արժանապատիվ",-գրել է տարածքի բնակիչ, "Ռեստարտ" շարժման ակտիվիտ Դավիթ Պետրոսյանը։

Նա նաև նշել է, որ Աղբյուր Սերոբ 7 փողոցում կես ժամում ժամանել է 3 ոստիկանական մեքենա (2-ը գազել) 20-ից 25 ոստիկան, դեռ ոչ մի պաշտոնյա չի եկել:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին անում իրենց իրավունքների պատշպանության համար։ Նրանք նշում էին, որ հանրային քննարկումներ չի եղել և չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ շենք կառուցվի։


