կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ԱԳ փոխնախարարն ու Գանայի դեսպանն արձանագրել են երկկողմ հարթակներում ակտիվացող համագործակցությունը

ԱԳ փոխնախարարն ու Գանայի դեսպանն արձանագրել են երկկողմ հարթակներում ակտիվացող համագործակցությունը

Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոմա Ջեհու-Ապպիային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում  ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը տեխնոլոգիական, էներգետիկայի, մշակութային և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

  • Կիսվել: