շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱԳ խորհուրդը կքննարկի, թե ինչպես ԵՄ-ն կարող է ամրապնդել Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական ինստիտուտները

ԱԳ խորհուրդը կքննարկի, թե ինչպես ԵՄ-ն կարող է ամրապնդել Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական ինստիտուտները

Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նշվում է նիստի նյութերում, նախարարները նախատեսում են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ «2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության, դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի լույսի ներքո»:

«Քննարկումը հիմնվելու է Եվրոպական խորհրդի՝ հոկտեմբերին կայացրած եզրակացությունների վրա, որոնցում ԵՄ-ն ընդգծել է իր աջակցությունը կայուն և տևական խաղաղությանը, Ղարաբաղի հայերին օգնելու անհրաժեշտությունը և կոչ է արել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Արտաքին գործերի խորհրդում քննարկումը կկենտրոնանա, մասնավորապես, այն բանի վրա, թե ինչպես ԵՄ-ն կարող է ամրապնդել Հայաստանի կայունությունն ու նրա ժողովրդավարական ինստիտուտները, խթանել կարգավորման գործընթացը: Սպասվում է, որ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Հայաստանում ԵՄ առաքելությունն ուժեղացնելու հարցը»,- ասվում է փաստաթղթում, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: