կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը ԼՂՀ-ի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է վերջիններիս վրա․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ԼՂՀ-ի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է վերջիններիս վրա․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է վերջիններիս վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանք են անում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպանության փորձի 54 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն տեսլականը ըստ որի «ԼՂ հարցը լուծված է»,- ասված է գրառման մեջ։

 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

  • Կիսվել: