չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ»․ Բայրամովը` ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

«Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ»․ Բայրամովը` ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը, բանակցություններ է վարում Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է TASS-ը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մտքեր փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին տիրող լարվածության վերաբերյալ: Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: