Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել ՀՀ-ին և սպասում է պատասխանի. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Անադոլու-ն:
Նշվում է, որ Բայրամովը, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար՛՛:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Ըստ նրա՝ գործընթացը սկսելու համար ՀՀ-ն պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, ինչպես նաև պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։