ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը և Թուրքիան շատ ակտիվ նախապատրաստվում են ռազմական գործողությունների մեր դեմ. պատգամավոր

Ադրբեջանը և Թուրքիան շատ ակտիվ նախապատրաստվում են ռազմական գործողությունների մեր դեմ. պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակահայկական ապատեղեկատվությանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հմմմ...

Իսկ թուրքերը և ադրբեջանցիները ամենամեծ մակարդակով շարունակում են միջազգային տեղեկատվական դաշտը ողողել հակահայկական ապատեղեկատվությամբ։

Միայն այսօրվա միջազգային լրահոսից երկու օրինակ ։

1.Թուրքերի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը իր տեսաելույթի ժամանակ ՄԱԿ ի 75 նստաշրջանի շրջանակներում բառացի հայտարարել է ,որ հենց Հասյաստանն է հանդիսանում գլխավոր խոչնդոտ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ճանապարհին։

Օրինակ երկրորդ։

Մոսկվայում պաշտոնական այցով գտվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, որը հանդիպում ունեցավ ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, որտեղ Գաֆարովան կրկին երկար բարակ պատմեց ,թե ինչ վատն են հայերը և թե բա հայերն են հրահրում ռազմական լարվածություն տարածաշրջանում։

Այս երկու օրինակները մեկ օրվա ընթացքում շատ ուղղակի ցույց են տալիս ,թե ինչպես է ամենօրյա ռեժիմով թուրք֊ադրբեջանական տանդեմը պատրաստավում դիվանագիտական և տեղեկատվական դաշտում մեր դեմ պատերազմելու։

 

Ախր մենք պետք է շատ հստակ հասկանանաք մի պարզ իրողություն, Ադրբեջանը և Թուրքիան շատ ակտիվ նախապատրաստվում են ռազմական գործողությունների մեր դեմ, ախր ո՞նց չենք ուզում սա հասկանանք և իրենց այսպիսի հայտարարությունները պետք է միանշանակ շատ արագ և կոշտ արձագանք ստանան Երևանից։

Իմիջայլոց միայն ԱԳՆ արձագանքները արդեն բավարար չեն։

Ժողովուրդ , նեոթուրքական վայրենիները շատ լուրջ նախապատրաստվում են լայնածավալ պատերազմի ։

 

Միթե՞ մենք դա չենք հասկանում»։

 

  • Կիսվել: