ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանը վերածել ազգամիջյան հակամարտության ասպարեզի. Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանը վերածել ազգամիջյան հակամարտության ասպարեզի. Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են Ռուսաստանը վերածել ազգամիջյան հակամարտության թատերաբեմի, ինչն անթույլատրելի է։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում հայերի եւ ադրբեջանցիների բախումները սկսել են ոչ հայերը. սկզբում եղել է ադրբեջանցի գործարարներին պատկանող ռուսական խանութներում հայկական ապրանքների արգելափակումը: Դրան հետեւեցին բախումներ։ "Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ատելության հռետորաբանության շարունակություն, որը վերջին 15 տարիներին կիրառում են Ադրբեջանում", - հավելել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ի հակադրություն դրան, Հայաստանի բոլոր իշխանությունների՝ ոչ միայն ներկայիս, այլև նախորդերի, հռետորաբանության մեջ բացակայում էին Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ազգային ատելության եւ թշնամանքի որեւէ տարրեր:

«Միևնույն ժամանակ վերջին իրադարձությունները իրենց մեջ ևս մեկ շատ կարևոր նրբություն են պարունակում.  այն է` Ռուսաստանում իրավիճակի ապակայունացման, Ռուսաստանն ազգամիջյան կոնֆլիկտների դաշտ դարձնելու փորձ»,– ընդգծել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: