Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին
Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը երեկ Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել, որտեղ նրան բողոքի նոտա են հղել՝ կապված Երևանում Օվերն Ռոնա Ալպերի տարածքային խորհրդի նախագահ Լորան Վոկիեի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպման և նրանց կողմից համատեղ հռչակագրի ստորագրման հետ:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ այդ հռչակագրում արտացոլված կոչերը հարվածում են բանակցային գործընթացին և այդպիսի «անօրինական փաստաթղթերի» ստորագրումը ստվերում է Փարիզի անկողմնակալ միջնորդական դերը:
Դեսպան Գրոսն իր հերթին հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ: